211652_close_icon
views-count1651 դիտում article-date 11:56 26-05-2024

ՏԿԵՆ-ը ներկայացրել է հեղեղումների պատճառով փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիներ

Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար, հայտնում է ՏԿԵ նախարարությունը:

՛՛Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան

 Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան

Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դեբեդ գետը մի իսկական ավերածություն է կատարել Լոռու մարզում։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը ամբողջությամբ փակված է, քանի որ գետի ափերի դուրս գալու պատճառով կամրջի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով շենք-շինություններ, այդ թվում՝ վագոն-տնակներ, մնացել են ջրի տակ, ջուրը լցվել է ասֆալտապատ ճանապարհը։

Նմանատիպ նյութեր