211652_close_icon
views-count19646 դիտում article-date 10:33 27-01-2017

ՀՀ ՊՆ N զորամասի կուրսանտի ինքնազգացողությունը շարահրապարակում վատացել է. նա մահացել է բուժկետում. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր