211652_close_icon
views-count1518 դիտում article-date 16:50 27-01-2017

Խնդիր է դրվել արագացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շահագործումը

Կայացել է ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նորանշանակ նախագահ Նելսոն Զուլոյանն անդրադարձել է կենտրոնի ստեղծման նպատակին և կարևորությանը, ընդգծել առանձնահատուկ դերը Հայաստանում չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացման գործում։ Այդ իսկ հանգամանքներից ելնելով խնդիր է դրվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շահագործման հանձնել հնարավորինս սեղմ ժամկետում։ Այնուհետև կենտրոնի տնօրենը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների, ընթացիկ և պլանավորվող միջոցառումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել է նաև նորաստեղծ ծառայությունը համապատասխան բարձրակարգ մասնագետներով ապահովելու անհրաժեշտության հարցը: Ամփոփելով, հստակեցվել են կենտրոնի շահագործումն արագացնելուն ուղղված քայլերը։ Հանձնարարվել է բանակցություններ սկսել տեղադրված սարքավորումների փորձարկման համար պահանջվող ծախսանյութերի ներկրման շուրջ։

Նմանատիպ նյութեր