3070 դիտում
14:20 06-09-2016
Վարչապետը ծանոթացել է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածք: Նշենք, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման և Քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության և ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը:
Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել առաջին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքը և արդյունքները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գործընթացն ավարտական փուլում է. իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով կենտրոնի հագեցման, ինչպես նաև արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները:
Նշվել է, որ ավարտվել է նաև Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, և մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման և սարքավորումների գնման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:
Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կենտրոնի ստեղծումը կարևոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար և հանձնարարել պատասխանատուներին հետևողական լինել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում իրականացնելու հարցում:
Հաջորդիվ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները և հետագա քայլերը:
Նմանատիպ նյութեր
1704 դիտում
15:53 18-02-2015
Կստեղծվի Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոն
1515 դիտում
16:50 27-01-2017
Խնդիր է դրվել արագացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շահագործումը
1534 դիտում
19:36 03-01-2024
Փաշինյանն այցելել է Տաշիր, ծանոթացել բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են