1759 դիտում
17:51 27-01-2017
Տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք. Էդիկ Մինասյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր՝ Բանակի տոնի նախօրեին հրավիրած ասուլիսին համառոտ անդրադարձավ բանակի կազմավորման պատմությանը:
«1992թ-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը»,- ասաց Մինասյանը:
Պատմաբանը հիշեցրեց, որ Սառը պատերազմից հետո Խորհրդային բանակը կրճատվեց վեց անգամ: Արդյունքում Հայաստան վերադարձան խորհրդային բանակի հայազգի հարյուրավոր սպաներ, այդ թվում՝ գեներալներ Դալիբալթայանը, Հարությունյանը, Տեր-Գրիգորյանցը, Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոս և շատ ուրիշներ։
Էդիկ Մինասյանը նշեց, որ Հայոց բանակը մարտական փառահեղ ուղի անցավ և հաղթանակով ավարտեց արցախյան պատերազմը:
«Մենք այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ունենք, որը փառքով պսակվեց նաև ապրիլյան պատերազմի ընթացքում»,- ամփոփեց պատմաբանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1579 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա