84421 դիտում
21:00 27-01-2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնությունից 3 օր առաջ Հայաստան վերադարձած, 2 երեխաների 44-ամյա հոր կախված դին
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6-րդ շենքին հարակից ավտոտնակում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամամնել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում հայտնաբերել են 6-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ա. Ա.-ի դին:
Քննչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը 3 օր առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա:
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: