19822 դիտում
23:49 27-01-2017
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նշեցին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը. պատվոգրեր և մեդալներ հանձնվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոն էր: Մշակույթի պալատում հավաքվել էին քաղաքի բնակիչները, Թումանյանի զինկոմիսարիատի աշխատակիցները, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորներ, կամավորականներ:
Բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, նորակոչիկների մայրեր, հարազատներ:
Ալավերդու քաղաքապետ Կ Փարեմուզյանը շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ և պատվոգրեր հանձնեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին՝
1. Արտյոմ Ջանոյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
2. Մարտուն Ալիխանյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
3. Դավիթ Ղազարյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
4. Ռաֆիկ Հովսեփյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
5. Ալիկ Պապոյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
6. Նարեկ Պողոսյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
7. Գառնիկ Դավթյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
8. Ռաֆայել Ոսկանյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
9. Համլետ Գրիգորյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
10. Դավիթ Բարսեղյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
11. Գոռ Ղազարյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
12. Սարգիս Մարտիրոսյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
13. Հարություն Ձավարյանին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ:
Թումանյանի զինկով Կարեն Հովհհաննիսյանը նույնպես շնորհավորեց տոնի կապակցությամբ, վստահեցնելով, որ մեր բանակը ուժեղ է, իսկ զինվորներն իրենց գործի գիտակ, ովքեր ամուր պահում են մեր սահմանները:
Միջոցառմանը ԵԿՄ-ի Ալավերդու տարածաշրջանի ներկայացուցիչ Սարիբեկ Մոսինյանը մեդալ հանձնեց նաև զորացրված Մայիս Սիմոնյանին և 2 երկրապահ կամավորականների: Զինկոմը պատվոգիր հանձնեց նաև Ալավերդու քաղաքապետին՝ բանակին աջակցելու համար:
Ալավերդու երգի պարի խմբակները հանդես եկան իրենց կատարումներով:
Միջոցառման ավարտին զիկոմ Կ. Հովհաննիսյանի կողմից հրավառություն տեղի ունեցավ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+