39239 դիտում
11:40 28-01-2017
Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարը՝ Երևանում. բախվել են BMW-ն, Daewoo-ն ու Hyundai-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի, BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի և Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և նշված հատվածում 2 ժամվա ընթացքում 7-ից ավելի ավտովթարներ տեղի ունեցան, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների, սակայն վարորդները, չսպասելով «մեծն» ԱՊՊԱ-ի ժամանմանը, իրար հետ լեզու գտնելով՝ հեռանում էին վթարի վայրից՝ ասելով. «Մենք վարորդներով ավելի լավ կջոկենք՝ որն ա մեղավոր, իզուր տեղն էլ ժամերով էս ցրտին չենք սպասի ԱՊՊԱ գործակալներին»։
Եթե ժամերի ընթացքում ճանապարհը «Սանիթեք» ընկերությունը չմաքրի աղ ու ավազով, ապա չի բացառվում, որ նորից վթարներ տեղի ունենան։
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+