211652_close_icon
views-count55805 դիտում article-date 11:52 03-04-2017

Արտակարգ իրավիճակ Սարավանի ոլորաններում. 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց անիվների մեծ մասն ամառային է, մնացել են ճանապարհին. ուժեղ բուքը խոչընդոտում է աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավոճանապարհի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ ուժեղ ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։ Բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն ավելի է դժվարեցնում վարորդների տեղաշարժը։ Ճիշտ է, տեղի ճանշինը փորձում է աշխատանքներ կատարել, որպեսզի ճանապարհը բացվի, սակայն ուժեղ բուքը խանգարում է նրանց։ Երեկվանից և ողջ գիշեր տեղում աշխատել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական վարչության և նույն վաչության Վայքի հրշեջ-փրկարարները՝ մարզի փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Արտակարգ պայմաններում են աշխատել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Սիսիանի կողմից դեպի Սարավան տանող ճանապարհահատվածում ճանապարհային ոստիկանների աշխատանքը ղեկավարել է ՃՈ 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։ Այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի ճանապարհը դառնա երթևեկելի, սակայն շատ վարորդներ մտածում են, թե այս անգամ տեղի ճանշինը «ուղտի ականջում քնած է», մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջնորդվում է «լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքով։ Տեղի ճանշինի պատասխանատուն էլ իրավիճակի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ է փոխացնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանին։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր