Գերմանիա. «Լայպցիգն» ու «Բավարիան» նույն հաշվով հաղթանակներ տարան, «Հոֆենհայմի» առաջին պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում 2-րդ տեղում ընթացող «Լայպցիգը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի նկատմամբ: Այս պարտությունը վերջինիս համար առաջինն էր այս մրցաշրջանում:
Առաջատարը` Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ և վաստակելով 45 միավոր, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լայպցիգն» ունի 42 միավոր:
[b]Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
[/b]
«Լայպցիգ» - «Հոֆենհայմ»՝ 2:1
Տիմո Վերներ, 38, Մարսել Սաբիցեր, 77 - Նադիմ Ամիրի, 18
«Վերդեր» - «Բավարիա»՝ 1:2
Մաքս Կրուզե, 53 - Արյեն Ռոբեն, 30, Դավիդ Ալաբա, 45+1