211652_close_icon
views-count1722 դիտում article-date 15:37 16-12-2022

«Ոչ, գազը չի եկել․ մինչև գազի փականը մեր ձեռքում չլինի, ես չեմ ընդունելու, որ գազ ունենք․ Թևան Պողոսյան․ «Առավոտ»

«Ամենակարևոր հարցն է՝ ինչ անել։ Պետք է ամեն օր առավոտյան արթնանանք ու մենք մեզ ասենք՝ պատերազմը չի ավարտվել, հիմա պատերազմ է։ Հիմա մենք գտնվում ենք պատերազմի մեջ»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը։ Գրում է «Առավոտը»։

Թևան Պողոսյանը նշեց՝ այստեղ տեղեկատվական պատերազմի զինվորներն են կանգնած՝ սահմանին ռազմական զինվորները, ԱԺ-ում պիտի որ լինեին օրենսդիրի զինվորները, դատական համակարգում դատական զինվորներն են, գործադիրում էլ կառավարման զինվորները պետք է լինեին, որոնց, ցավոք, ըստ փորձագետի՝ չկան։ Նա համոզված է՝ եթե այս հոգեբանությամբ ապրենք, մեր վարքագծում շատ բաներ կփոխվեն։ Նա սխալ մոտեցում է համարում այն, որ այսօր քննարկում ենք, թե լավ է, որ գազամատակարարումն Արցախում վերականգնվեց։ Այս առիթով ասաց․ «Ոչ, գազը չի եկել։ Մինչև գազի փականը մեր ձեռքում չլինի, ես չեմ ընդունելու, որ գազ ունենք։ Այսօր եղբայրներս, քեռիներս, հորեղբայրներս, ընկերներս, ով Արցախում կա, մի քիչ տաք կլինեն, բայց մենք պետք է ապրենք ու քայլեր անենք այն գաղափարախոսությամբ, որ գազը չի եկել»։

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը գազամատակարարումը վերականգնել է ոչ թե մեզ համար, այլ իր։ Նա ասաց․ «Հո Ադրբեջանը չի՞ դարձել հումանիզմի գագաթնակետ, մտածել, թե վայ, ցավներդ տանեմ, եկեք գազ տանք ձեզ։ Պիտի հասկանանք՝ ինչն է հաշվարկել իր շահերում, երկարատև ռազմավարությո՞ւն է, միջազգային ճնշման ներքո՞ է, թե՞ մեզ բթացնելու համար»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր