211652_close_icon
views-count4379 դիտում article-date 11:59 03-02-2017

Իրանը սադրիչ, կրկնվող ու անհիմն է անվանել բալիստիկ հրթիռների փորձարկման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին սադրիչ ու անհիմն է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Իրանի կողմից իրականացվող բալիստիկ հրթիռների փորձարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը շրջանցում են, հայտնում է Interfax-ը։ «Մեղադրանքները, որոնցով հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգությանն հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննը, անհիմն են, կրկնվող ու սադրիչ»,-ընդգծել է Հասեմին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ հայտարարել է, որ Թեհրանը չի խախտում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը, իսկ 2231 բանաձևը թույլ է տալիս Իրանին նման գործունեություն իրականացնել և խախտում կհամարվեր, երբ որոշակի տեխնոլոգիաներ կիրառվեին, որոնց միջոցով կօգտագործվեր միջուկային մարտագլխիկ։

Նմանատիպ նյութեր