211652_close_icon
views-count2441 դիտում article-date 10:45 03-02-2017

«Մեր նպատակը միջոցներն արդարացնելն է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Գաղափարական անհամատեղելիությունից ավելի տարօրինակ է, երբ միավորվում են մարդիկ, որոնք խիստ անհամատեղելի են մշակութային, կրթական, արժեքային համակարգի տեսանկյունից։ Ինձ, օրինակ, մեծ ցավ կպատճառի, եթե ես Վարդան Ղուկասյանի, Էջմիածնի Հակոբ Հակոբյանի, Մհեր Սեդրակյանի կողքին տեսնեմ Ալեքսանդր Արզումանյանին (հուսամ՝ նման բան տեղի չի ունենա)։ Քաղաքականություն, պրագմատիզմ և այլն՝ այդ ամենը հասկանալի է, բայց ինձ թվում է նման մարդկանց հետ հնարավոր չէ հասնել ոչ մի վեհ նպատակի։ Նույն տարակուսանքն, ի դեպ, ես ապրում էի, երբ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ իրականացնում էր «բուրժուադեմոկրատական հեղափոխություն»։ Ազգերն, այո, չեն կարող լինել անհամատեղելի, առանձին անհատները նույնպես համատեղելի են այնքանով, որքանով կարող են իրար համար խաղաղ համակեցության պայմաններ ստեղծել։ Արժեքային համակարգերն, իմ կարծիքով, որոշ դեպքերում չեն կարող համատեղվել։ Թե չէ՝ ստացվում է հին բառախաղի նման՝ «Մեր նպատակը միջոցներն արդարացնելն է»»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր