5631 դիտում
15:40 03-02-2017
«Տուն գնա, Պուտլեր». Հունգարիայում Պուտինին դիմավորել են բողոքի ակցիայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտ կատարած պատոնական այցի ժամանակ բողոքի ցույցեր են անցկացվել։
Ինչպես հաղորդում է [url=http://www.euronews.com/2017/02/02/protesters-tell-president-putin-he-s-not-welcome-in-budapest]Euronews[/url]-ը, ցուցարարները պաստառներ են բարձրացրել՝ «Մենք չենք ուզում գաղութ դառնանք», «Եվրոպա, գումար մի՛ տուր բռնակալներին» և «Տուն գնա, Պուտլեր» գրառումներով։
Ցույցը կազմակերպել էր երկրի ընդդիմադիր կուսակցություններցի մեկը։ ՌԴ նախագահին, սակայն, ջերմորեն ընդունել է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։ աՀնդիպման ժամանակ քննարկվել է Հունգարիային ռուսական գազ մատակարարելու հնարավորությունը:
««Հյուսիսային հոսք-2»-ով Հունգարիային ռուսական գազ մատակարարելու հնարավորություն կա: Կամ Սլովակիայի, կամ Ավստրիայի տարածքով, տարբեր ուղիներով դա կարելի է անել, դա ամբողջովին իրականանելի ծրագիր է: Հնարավոր է նաև Թուրքիայի տարածքով «Թուրքական հոսք»-ի միջոցով, հնարավոր է այլ տարբերակներ ևս»,-ասել է Պուտինը: Նա նաև չի բացառել, որ տարանցումը կարող է լինել նաև Ուկրաինայի տարածքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
13:26 18-05-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Արցախում դիմավորել են բողոքի ակցիայով. ֆոտոշարք
782 դիտում
15:36 06-10-2014
Վրաստանում ուսանողները իշխանություններին սպառնում են զանգվածային բողոքի ակցիայով
12039 դիտում
14:31 09-04-2016
Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանում բողոքի ակցիայով դիմավորեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
514 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
526 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար