211652_close_icon
views-count833 դիտում article-date 15:36 06-10-2014

Վրաստանում ուսանողները իշխանություններին սպառնում են զանգվածային բողոքի ակցիայով

Վրաստանում ուսանողները պատրաստվում են բողոքի մեծ ակցիա անցկացնել; Ինչպես հաղորդում է Georgia Online-ը, «Ուսանողական օմբուդսմեն» երիտասարդական կազմակերպության անդամները փորձելու են վերականգնել ԲՈՒՀ-երից դուրս մնացած այն երիտասարդների ուսանողական կարգավիճակը, ովքեր չեն կարողացել ուսման համար վճարել և հեռացվել են համալսարաններից: «Մենք գտնում ենք, որ պետք է պայքարենք այն ուսանողների համար, ովքեր իր վիճակի չեն ուսման համար վճարել: Նրանք չեն կարողանում լիարժեք կրթություն ստանալ: Պետությունն էլ այդ խնդիրը լուծելու արդյունավետ մեխանիզմ չունի մշակած, իսկ ուսման իրավունքն ամրագրված է Վրաստանի Սահմանադրության մեջ: Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը և խորհրդարանին արդյունավետ իրավական մեխանիզմներ մշակել, որոնք կնպաստեն ուսանողի կարգավիճակի վերականգնմանը, հետևաբար բարձրագույն կրթություն ստանալուն: Հույս ունենք, որ երկրի իշխանությունները մեր պահանջն անպատասխան չեն թողնի, հակառակ դեպքում ստիպված կլինենք զանգվածային բողոքի ակցիա սկսել»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր