Դիեգո Կոստան ընդունել է չինական ակումբի աստղաբաշխական առաջարկը
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մտադիր է ամռանը կարիերան շարունակել Չինաստանում: 28-ամյա հարձակվող ընդունել է չինական ակումբներից մեկի առաջարկը: Թիմի անունն առայժմ չի նշվում, սակայն Կոստայի աշխատավարձը կկազմի տարեկան 30 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Չինաստանից Կոստայի հանդեպ հետաքրքրվածություն կար հունվարին, որի պատճառով ֆուտբոլիստը կոնֆլիկտ ունեցավ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:
Արդյունքում «Չելսին» արգելափակեց տրասնֆերը, իսկ Կոստան` որպես պատիժ, բաց թողեց մեկ խաղ: