5521 դիտում
11:53 06-02-2017
«Քաթարական ավիաուղիներ»-ի օդանավն իրականացրել է առաջին ամենաերկար ուղիղ թռիչքը
Qatar Airways ավիաընկերությանը պատկանող Boeing 777-200 ուղևորատար ինքնաթիռն ավարտել է աշխարհում առաջին ամենաերկար ուղիղ թռիչքը, որն իրականացրել է Քաթարի մայրաքաղաք Դոհայից դեպի նորզելանդական Օքլանդ, հաղորդում է BBC-ն։
14.5000 կմ տարածությունն ինքնաթիռը հաղթահարել է 16 ժամ և 15 րոպե։ Մասնագետները, սակայն, նշում են, որ վերադարձ թռիչքը հանդիպակաց քամու պատճառով կարող է տևել 18 ժամից ավելի։
Օքլենդի օդանավակայանի տնօրեն Ադրիան Լիթթլվուդի խոսքով՝ չի բացառվում, որ նորզելանդացիները կանոնավոր կերպով սկսեն օգտվել այս չվերթից, քանի որ հաճախակի են մեկնում Եվրոպա։
Հաջորդ ռեկորդը կարող է պատկանել «Սինգապուրյան ավիաուղիներ»-ին, որը պատրաստվում է 2018 թվականից վերականգնել դեպի Նյու Յորք 19 ժամանոց ուղիղ չվերթները։
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
13:42 06-06-2017
«Քաթարական ավիաուղիներ»-ը կասեցրել է թռիչքները մի շարք երկրներ
6328 դիտում
14:35 16-08-2017
Ռուսական օդանավն իրականացրել է ութերորդ թռիչքը
2406 դիտում
16:14 18-03-2015
«Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին տեղեկություն ստանալուց հետո
Այս բաժնից
385 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
568 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
505 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ