211652_close_icon
views-count29703 դիտում article-date 15:47 06-02-2017

Մարզերից բերված մարդիկ, մեծ թվով երիտասարդներ ու ճոխ ընթրիք` «Ֆլորենս»-ում. newsbook.am

Արդարադատության գեներալ-մայոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը շարունակում է խորհրդարանական ընտրություններից առաջ սկսած գործողությունների ակտիվ փուլը: [url=http://newsbook.am/?p=98938%2Fmarzeric%20bervac%20mardik%20mec%20tvov%20eritasardnervo%D6%82%20chox%20yntriq%20florens-um&l=am]NewsBook[/url]-ի տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանն օրեր առաջ Մոնումենտի և Քանաքեռ-Զեյթունի մեծ թվով երիտասարդների հավաքել է «Ֆլորենս» ռեստորանում ու ճոխ ընթրիք կազմակերպել: Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք պարտավորվել են խորհրդարանական ընտրություններին նշված տարածքներում «աշխատել» իր համար: Միհրան Պողոսյանը, սակայն, այսքանով չի սահմանափակվում: Նա զուգահեռ նաև այլ ակտիվ «միջոցառումներ» է իրականացնում: Մեր տեղեկություններով՝ նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մի շարք բնակարաններ է առանձնացրել: «Քեթրինի» Միհրանը մարզերից մարդիկ է բերել և գրանցում է այդ բնակարաններում, որ նրանք ընտրություններին իրեն ձայն տան: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=98938%2Fmarzeric%20bervac%20mardik%20mec%20tvov%20eritasardnervo%D6%82%20chox%20yntriq%20florens-um&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր