1003 դիտում
19:06 06-02-2017
ՀՀ քննչական կոմիտեի փոխնախագահն ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել նաև Լաս Վեգասի ոստիկանության ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը բարձր են գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավասու մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, փաստվել է, որ Քննչական կոմիտեի կողմից իրականացված հետազոտություններն ու կոնկրետ հանցատեսակի վիճակագրության վարումը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, աշխարհագրության, բնույթի և զոհերի, նպաստող պայմանների մասին, որի պարագայում հնարավոր կլինի բարձրացնել ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը։
Ա.Ղամբարյանը կարևորել է քննիչների մասնագիտացումը և բարձր գնահատել Իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի և Լաս Վեգասի ոստիկանության կողմից փետրվարի 7- 10-ը Երևանում իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված վերապատրատման դասընթացի անցկացումը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
13:55 19-12-2022
Քննչական կոմիտեի փոխնախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»