3271 դիտում
21:59 06-02-2017
«Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա». Կարեն Կարապետյանը՝ նորանշանակ ԱԻ նախարարի մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Տոնոյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայկարամ Մխիթարյանին՝ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու, նախարարության աշխատանքները կանոնակարգելու և կառավարելու համար:
«Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատվությանը, նրա համար այս պաշտոնում աշխատելը կլինի հեշտ, հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ը կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ պարոն Տոնոյանն անձնակազմի օգնությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները կիրականացնի»,- ասել է Կարեն Կարապետյանը և տվել հանձնարարականներ:
Վարչապետը հանձնարարել է 2016 թվականից ուժի մեջ մտած օրենքների փաթեթի հիման վրա իրականացնել և ապահովել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ամբողջական կազմավորումն ու դրանց առջև դրված խնդիրները:
«Պարոն Տոնոյանից ակնկալում ենք կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը. դրա ներդրման աշխատանքները 10 համայնքներում պետք է իրականացվեն կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում: Անհրաժեշտ է փրկարարական, վթարավերականգնողական աղետների հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների առավել ակտիվ կազմակերպում ու իրականացում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրի գերակա խնդիրներում ներառված համայնքներում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգի փուլային ներդրում՝ գերակա խնդրի միջոցով»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է այդ համակարգը ներդնել ու փորձարկել 10 համայնքներում, այնուհետև շարունակական ծրագրերի միջոցով այն տարածել այլ համայնքների վրա:
Վարչապետը հանձնարարել է ընդլայնել կամավորական փրկարարական կազմավորումների գործունեությունն ու կարևորել կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումն ու դրանց աշխատանքների ընդլայնումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրում ներառված Գեղարքունիքի մարզի Շորժա և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումը:
Կարեն Կարապետյանը կարևորել է նաև պետական պահուստի պաշարների համալրման հետ կապված խնդիրների վերհանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, հնարավոր բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այլ գործառույթների նկատմամբ անձնական հսկողության սահմանումը, այդ թվում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, մթնոլորտային երևույթների ռեակտիվ ներգործության, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրի մշակման աշխատանքների և դրանց մոնիթորինգների իրականացման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
11:24 01-10-2023
Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր․ Դավիթ Տոնոյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին