211652_close_icon

Բակո Սահակյանը հանդիպել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ

views-count2257 դիտում article-date 15:48 07-02-2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին եւ 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի եւ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել գերատեսչության 2016 թվականի գործունեությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր