8333 դիտում
10:20 08-02-2017
Նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժը) ՀՎԿ-ի ցուցակում կլինի. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով՝ ռեյտինգային ընտրակարգով:
«Իրավունքի» տեղեկություններով՝ բացի Կադիլակ Սերոժից, ՀՎԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն ներկայացուցիչներ այլ կուսակցություններից: Ըստ տեղեկությունների՝ «Հայկական վերածնունդի» ցուցակում կփորձեն տեղավորվել որոշ մականունավորներ՝ նախկին ԲՀԿ-ականներ և ՀՀԿ-ականներ: Ասել է թե՝ ճամբարափոխներն այս անգամ իրենց բախտը կփորձեն Արթուր Բաղդասարյանի հետ:
ՀՎԿ-ում, ըստ լուրերի, կարծում են՝ ճամբարափոխների ռեյտինգայինով առաջադրվելը չի ազդի կուսակցության վարկանիշի վրա և «կփրկի» կուսակցությանը ավելորդ խոսակցություններից: Թե ովքեր են նրանք, պարզ կլինի հաջորդ շաբաթ, երբ կհրապարակվի ՀՎԿ-ի ցուցակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2318 դիտում
09:45 03-11-2016
ՀՎԿ-ին միացած փոքր կուսակցությունները ՀՎԿ համագումար հրավիրելու գումար չունեն. «Ժամանակ»
7828 դիտում
09:17 11-01-2017
ՀՀԿ կանայք դեմ են, որ նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն. «Ժամանակ»
Այս բաժնից
1213 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
991 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»