«Ատլետիկոյի» նախագահ. «Մանչեսթեր Յունայթեդը» շատ փոքր թիմ է Գրիզմանի համար
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հավանական տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդո՞ւմ»: Դա շատ փոքր թիմ է: Ես հավատում եմ մարդկանց կնքած պայմանագրերին: Դա վերաբերում է և Սիմեոնիին, և` Գրիզմանին», ասել է Սերեսոն:
Նշենք, որ Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառը: