2911 դիտում
18:50 08-02-2017
Արման Թաթոյան. «Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ ուժեղ է և իրավականորեն պաշտպանված՝ ավելի, քան այդպիսիք Արևելյան Եվրոպայի այլ երկրներում»
Այսօր՝ փետրվարի 8-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում տեղի է ունեցել միջոցառում՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ: Միջոցառմանը հաջորդել է քննարկում՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Արման Թաթոյանը ներկայացրել է այն նոր հնարավորությունները, որոնք տրվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին վերջին ժամանակաշրջանում, խոսքը, մասնավորապես, ինստիտուտի անդամների անձեռնմխելիության, Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ խորհրդարանում ունեցած մշտական ներկայացուցչության, և իրենց աշխատանքներում ՀԿ ոլորտի
ներկայացուցիչների ներգրավվածության մասին է:
«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ ուժեղ է և իրավականորեն պաշտպանված՝ ավելի, քան այդպիսիք Արևելյան Եվրոպայի այլ երկրներում»,-ասել է պարոն Թաթոյանը՝ հավելելով, որ հատկապես զարգացող համագործակցությունը հայաստանյան հասարակական կառույցների հետ նպաստում է ինստիտուտի աշխատանքների արդյունավետությանը: Պաշտպանի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են՝ խոշտանգումների և ընտանեկան բռնության կանխարգելումը, խոսքի ազատության օժանդակումը և առաջիկա ընտրությունների իրավական մեխանիզմների ապահովումը:
«Մենք ուրախ ենք, որ պարոն Թաթոյանը հնարավորություն ընձեռեց իրեն ուղղել բարդ հարցեր, և որ ԵՄ ինստիտուտներն ու միջազգային հասարակական կազմակերպությունները կարողացան «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ»,-միջոցառումը եզրափակել է EuFoA-ի գործող տնօրեն Մայքլ Քամբեքը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված