1683 դիտում
19:55 08-02-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Հյուսիս-հարավ ծրագրի գրասենյակ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 8-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի գրասենյակ՝ ծանոթանալու իրականացվող ընթացիկ աշխատանքներին և քննարկելու լուծում պահանջող խնդիրները:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, Հյուսիս-հարավի այլ պատասխանատուների հետ միասին նախարարին ներկայացրին առաջնահերթ կարևորության հարցերը:
Մասնավորապես, Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում հայտնաբերված հնագիտական արժեք ներկայացնող վայրերում նախագծային փոփոխությունների հիմնավորումները, այդ շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի նախագծային այլընտրանքային տարբերակների ուսումնասիրումը և հարավային հատվածում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում նախատեսվող աշխատանքներն ու առկա նախագծային տարբերակները:
Նախարարը բարձրացված հարցերի վերաբերյալ ներկայացրեց իր առաջարկները: Քննարկման ընթացքում ներկայացվեցին լուծումների առավել արդյունավետ տարբերակներ, որոնք ըստ անհրաժեշտության, կքննարկվեն ծրագրի Կառավարման խորհրդում:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
8048 դիտում
15:28 06-04-2018
Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական տեղամասեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2688 դիտում
20:25 28-10-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատված
Այս բաժնից
823 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
658 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված