1710 դիտում
13:32 16-02-2017
Վարչապետը հանձնարարեց վերացնել ՀՀ ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը զբոսաշրջության խթանման, զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ չառաջացնելու նպատակով հանձնարարեց վերացնել ՀՀ պետական սահմանի անցակետերում օտարերկրյա քաղաքացիներին արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը:
«Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ ոստիկանությանը մեկ շաբաթվա ընթացքում, քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկները լրացնելու պահանջը սահմանային անցակետերում»,- ասաց Կարեն Կարապետյանը և Ֆինանսների նախարարին հանձնարարեց քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցկետերում ՀՀ մուտքի վիզայի պետական գույքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2621 դիտում
15:43 20-04-2017
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը կվերացվի
24279 դիտում
22:36 05-02-2018
ՀՀ սահմանային անցակետերում ՃԵԿ խախտումներ կատարած վարորդների ծանուցման կարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»