3589 դիտում
22:20 09-02-2017
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հյուրընկալվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում
Փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
Այցելության համար շնորհակալություն հայտնելով Մովսես Հակոբյանին՝ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը վստահեցրել է, որ բուհի և բանակի կապն ու համագործակցությունն ամրապնդող հանդիպումները լինելու են շարունակական:
Մովսես Հակոբյանն «Արիության դասի» շրջանակում անդրադարձել է Արցախյան ազատամարտին, ուսանողներին ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և առաջընթացի փուլերը, զինված ուժերի կենսագործունեության առանձնահատկությունները, ընդգծել երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կարևորությունը, խոսել զինված ուժերում ընթացող բարեփոխումների, արձանագրված հաջողությունների և առաջիկա ծրագրերի մասին: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկաներին հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի ժամանակ, այնպես էլ այսօր հայոց բանակն ամուր է սահմանին` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալուն:
Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին:
Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպումն ավարտվել է պարգևատրման արարողությամբ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած և զինծառայությունից արդեն զորացրված մի քանի ուսանողների Մովսես Հակոբյանը հանձնել է խրախուսական պարգևներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
13210 դիտում
20:38 16-11-2016
Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում մարզական կյանքը միշտ եռում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1432 դիտում
19:55 04-04-2017
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի համատեղ գործնական խաղին
1824 դիտում
17:32 11-09-2019
Տիգրան Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում
Այս բաժնից
511 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1366 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
556 դիտում
14:16 27-12-2024
Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան