3306 դիտում
23:21 10-02-2017
Ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է. ՀՀ ֆինանսների նախարար
Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանի, Կարեն Թամազյանի հանդիպումը հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ի մի բերել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ունի այդ հանգույցի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյունավետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը:
«Ֆինանսների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին և պետական ֆինանսների պատասխանատու՝ կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման մասով իր դիտակետում ունի նաև ներքին աուդիտի հանգույցը՝ որպես կարևորագույն ինստիտուտ պետական ֆինանսների կառավարման մասով: Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը մեզ համար լինելու է նախապատվություն: Կոնկրետ ես ինքս մեծ նշանակություն եմ տալիս ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացմանը, եւ ֆինանսների նախարարությունը պետք է ծառայի որպես օրինակելի նախարարություն», - նշել է նախարար Վարդան Արամյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1316 դիտում
09:21 20-06-2019
Դատական համակարգը՝ ճգնաժամի առջև․ ինչու է դանդաղում գործընթացը․ «Ժողովուրդ»
1767 դիտում
12:59 22-05-2019
ՋՕԸ-ներում ֆինանսական կարգապահության նոր գործիքներ են ներդրվել
Այս բաժնից
565 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
493 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
691 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում