1770 դիտում
12:59 22-05-2019
ՋՕԸ-ներում ֆինանսական կարգապահության նոր գործիքներ են ներդրվել
Ջրային կոմիտեում հագեցած օրակարգով քննարկման են հրավիրվել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները: Առաջնահերթ խնդիրը ընկերությունների ֆինանսական կարգապահությունն է, որին աջակցելու համար նոր նախաձեռնություններ են ներկայացվել:
Ինչպես հայտնեցին Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը վստահեցրել է. «Համակարգում պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, որպեսզի կառավարումն ավելի օպերատիվ լինի և գործունեությունն՝ առավել արդյունավետ: Մենք ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի հասնելու համար»:
Մասնավորապես, ոռոգման ջրի վճարների համար պայմանավորվածություն է ձեռքբերվել «ԻԴրամ» ընկերության հետ, որն էլ ջրօգտագործողների համար ավելի շահավետ պայմաններով ստանձնել է վճարումների ընդունման ծառայությունը: Ավելի քան 400 000 հաճախորդ ունեցող ընկերությունը էլեկտրոնային վճարումների ժամանակակից համակարգ է ներկայացնում, որ էապես կհեշտացնի գյուղացիական տնտեսությունների հոգսն այս առումով: Եթե նախկինում վճարման միակ տարբերակը «Հայփոստով» էր, կամ շատ տարածված՝ ջրբաշխին գումարն առձեռն փոխանցելով, ապա այսօր արդեն, դառնալով «ԻԴրամ» համակարգի անդամ, ջրօգտագործողը կկարողանա վճարումներ կատարել հեռախոսի, համակարգչի կամ տերմինալի միջոցով: Բացի այդ, կկարողանա հետևել կատարած վճարումների ընթացքին:
Ընկերության ներկայացուցիչը տեղում պայմանագիր է կնքել ՋՕԸ-ների ղեկավարների հետ, պարզաբանել, որ հատուկ ծրագիր է մշակվում, որտեղ նշված կլինեն յուրաքանչյուր ջրօգտագործողի հողատարածքի մակերեսը, ձևավորված հասույթը, կատարված վճարումները, այլ տվյալներ: Ծրագիրը կլինի պարզ, հասանելի, հեշտ կիրառելի, կգործարկվի առաջիկայում:
Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվող հաջորդ նորամուծությունը կենտրոնացված հաշվապահությունն է և կադրային գործը. որը կիրականացվի Հաշվապահների ասոցիացիայի միջոցով՝ առանց լրացուցիչ ծախսերի: Այս ընկերության ներկայացուցիչները ևս տեղում ներկայացրել են առաջարկվող ծառայության մանրամասները, ըստ որոնց, յուրաքանչյուր ՋՕԸ-ում կմնա հաշվետար, որն էլ տվյալները կփոխանցի ասոցիացիային, կլինի ասոցիացիայի ներկայացուցիչը՝ յուրաքանչյուր ընկերությունում:
Սա հնարավորություն կտա ունենալ հստակ վարվող միասնական հաշվապահություն, բոլոր տվյալները կլինեն ճշգրիտ, հասանելի՝ ցանկացած պահի: Ինչպես նկատում է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը՝ «Այլևս չենք ունենա միմյանց չհամապատասխանող, երբեմն նաև հակասական տվյալներ և օպերատիվ ցանկացած թիվ միշտ հասանելի կլինի»:
Այս ամենով հանդերձ, մասնագիտացած ընկերությունը, կենտրոնացված հաշվապահություն վարելով, ֆինանսական հոսքերի կառավարումն ավելի արդյունավետ կդարձնի, կզբաղվի անհուսալի դեբիտորական պարտքերով, կկարողանա ավելի օպերատիվ աշխատել հարկային մարմինների հետ, ոլորտի նորամուծությունները ևս ավելի արագ կհասնեն ՋՕԸ-ներ:
Ջրօգտագործողների ընկերությունների պատասխանատուների հետ կոմիտեում քննարկվել են նաև ընթացիկ տեխնիկական հարցեր՝ գերնորմատիվային հողերից մինչ ներտնտեսային ցանցեր, ջրի բախման հարցեր: Կոմիտեի նախագահը կրկին հանձնարարել է ՋՕԸ ղեկավարներին ՝ ուշադրության կենտրոնում պահել ֆինանսական կարգապահության հարցերը, հետևել, որ ընթացիկ վճարումներ կատարվեն և նոր պարտքեր չկուտակվեն ընկերություններում, ինչպես նաև խստորեն հետևել ջրի արդար բաշխման սկզբունքին:
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
18:56 01-11-2019
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրվել է սննդի պատրաստման նոր համակարգ
14935 դիտում
21:51 12-06-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն առաջարկում է ֆինանսական առցանց-խարդախությունից պաշտպանության նոր գործիքներ
Այս բաժնից
544 դիտում
16:14 19-10-2024
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
640 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
685 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի