211652_close_icon
views-count68442 դիտում article-date 12:20 12-02-2017

Խոշոր ավտովթար Դիլիջանի տարածքում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու 07-ը. կա 11 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել են Դիլիջանի բնակիչ, 60-ամյա Ռուբեն Ռեվազյանի վարած ГАЗель մակնիշի 27 77 Լ համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Լևոն Ծատուրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AO 994 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդ Ռ. Ռեվազյանը և նրա ուղևորներ, 49-ամյա Թամարա Թամրազյանը, 19-ամյա Դիանա Մկրտչյանը, 20-ամյա Գոհար Ոսկանյանը, 19-ամյա Գոհար Գյոզալյանը, 18-ամյա Լիլթ Գոգչյանը և ВАЗ 2107-ի վարորդ Լ. Ծատուրյանն ու նրա ուղևորներ, 34-ամյա Ռուզան Վիրաբյանը, 14-ամյա Գարիկ Ծատուրյանը, 54-ամյա Ռիտա Շոլյանը և 64-ամյա Սվետլանա Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Ղալթախչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում աշխատել է նաև Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը և փրկարարներն էլ քաղաքացիների օգնությամբ մի քանի վիրավորների դուրս են բերել վթարված ավտոմեքենաներից: Փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր նե նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր