211652_close_icon
views-count6428 դիտում article-date 14:28 12-02-2017

Նոր Զելանդիայի ափ նետված դելֆիններից ավելի քան 200-ին հաջողվել է ծով վերադառնալ

Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ նետված ավելի քան 200 դելֆիններին հաջողվել է ծով վերադառնալ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Հայտնի է, որ լայնածավալ փրկարարական գործողությանը մասնակցող կամավորներին հաջողվել է մոտ 100 դելֆին հանել ծանծաղուտից: [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/10/1058407/]Հիշեցնենք[/url], որ ավելի քան 400 կետ էր դուրս եկել Նոր Զելանդիայի Գոլդեն Բեյ ափ։ Այդ ընթացքում նրանց մոտ կեսը սատկել էր, մինչև ափեր կհասնեին կամավորները, հաղորդում էր BBC-ն՝ հղում անելով այդ երկրի Շրջակա միջավայրի պահպանության վարչությանը։ Վարչությունը նշել է, որ սա երկրի պատմության մեջ կետերի ինքնասպանության եզակի դեպքերից է։ Ընդհանուր հաշվով՝ ափ է դուրս եկել 416 կետ։ Կամավորները, տեղի բնակիչները և վարչության աշխատակիցները փորձում էին փրկել կենդանի մնացած կետերին՝ նրանց հետ ուղարկելով բաց ծով՝ մակընթացությունից օգտվելով, սակայն շանսերը քիչ էին։ Որպեսզի թույլ չտան կետերին կրկին ափ նետվել, մարդիկ կենդանի շղթա են կազմել։ Նշենք, որ մինչ օրս գիտնականներին չի հաջողվում պարզել ինչպես կետերի, այնպես էլ դելֆինների զանգվածային դուրսնետման պատճառը։

Նմանատիպ նյութեր