Նոր Զելանդիայի կղզու ափ 100-ից ավելի դելֆիններ են նետվել. տեսանյութ
Նոր Զելանդիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ: Սա վերջին շաբաթվա ընթացքում գրանցված երկրորդ դեպքն է, հայտնում է ITAR-TASS-ը:
Հարավային կղզու հյուսիսային ափեր են նետվել գրինդ դելֆինների խոշոր խմբաքանակ:
Տեղաբնիկները փորձում են փրկել կենդանության նշաններ ցույց տվող 5 մետրանոց դելֆիններին, սակայն դա դեռ անարդյունք է:
Տասնյակ տարիներ գիտնականները փորձում են հասկանալ դելֆինների և կետերի՝ ցամաք նետվելու պատճառները: