3348 դիտում
15:39 13-02-2017
Ռուզաննա Յուզբաշյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Հաբեթի Յուզբաշյանին: Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի զարգացման, մասնավորապես առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների և շարունակական զարգացման, ընտանեկան բժշկության համակարգի ներդրման և կայացման գործընթացներում մեծ ներդրում ունենալու համար նա պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության կայքը։
Նշենք, որ Ռուզաննա Յուզբաշյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականից Անիի շրջանի Մարալիկի շրջանային բուժմիավորումում` որպես թերապևտ, ապա սրտաբան, 1982 թվականից աշխատել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնում` որպես բժիշկ-տեսուչ: 1986-1987 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի բուժական գծով տեղակալի, այնուհետև` 1987-1999 թվականներին, Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի բուժական գծով տեղակալի պաշտոնները: Ռուզաննա Յուզբաշյանը 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում:
Նմանատիպ նյութեր
3064 դիտում
15:32 26-07-2017
Ռոջեր Օհանեսյանը և Ալեքսանդր Մալայանը պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1109 դիտում
22:04 08-09-2014
Պարգևատրում ՀՀ առողջապահության նախարարության ոսկե հուշամեդալով
49864 դիտում
11:07 14-01-2014
ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է Աշոտ Ահարոնյանը
Այս բաժնից
1843 դիտում
17:24 04-01-2025
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
1396 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1099 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել