Արսեն Վենգեր. Ժամանակն է, որ Օզիլը սթափվի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի անհաջող խաղի մասին:
«Ժամանակն է, որ Օզիլը ուշքի գա և գոլեր խփի: Հնարավոր է, այդ դեպքում նա վստահություն ձեռք կբերի, քանի այժմ չի իրացնում պահերը: Նման պահեր նա ունենում է, և բաց է թողնում հնարավորությունները, որոնք` թվում է, թե չպետք է բաց թողներ:
«Հալի» հետ խաղում զգացողություն ունեի, որ նա իրեն անվստահ է զգում: Դա խնդիր է, որովհետև մենք նրանից ակնկալում ենք յուրահատուկ ինչ որ բան, իսկ նա տեխնիկապես երբեմն անհաջող է գործում, ինչին սովոր չենք:
Չգիտեմ, թե ինչու է այդպես: Ես նրա հետ զրուցել եմ ուրբաթ օրը», ասել է Վենգերը: