211652_close_icon
views-count1529 դիտում article-date 12:42 01-02-2020

ԵԽԽՎ-ի հայտարարությունը սթափության կոչ էր ՀՀ իշխանությանը, բայց եթե նրանց ձեռնտու չէ սթափվելը, պետք է սթափվի հասարակությունը, պետությունը կանգնած է կործանման շեմին. Լուսինե Սահակյան. Tert.am

ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանությունը սթափության կոչ էր ՀՀ իշխանություններին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/01/sahakyan/3199718?fbclid=IwAR3Zr5MV6W_JW4ES3CTGP7FVXPADjNa60g5blyhQeIRuhPfOhOU-UnOBn7s]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ նշել են, թե անհանգստացած են Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ «Շատերս վաղուց ասում ենք, որ սթափվելու ժամանակն է: Հայաստանում մարդու իրավունքների խախտման այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ վաղուց էր պետք, որ այդ խոսքն ասվեր: Ես կարծում եմ, որ միգուցե այդ կառույցներին սպասում էին՝ կարծելով, որ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ իշխանություններն այդ սխալները թույլ են տալիս, բայց կանգառի ժամանակը կգա, բայց հակառակ պատկերը տեսան»,-ասաց Սահակյանը: Նա կարևորեց, որ ԵԽԽՎ մեկնաբանությունում խոսվում է վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահի միջև լարվածության երկարատևությունից. «Սրանից հասկանալի է դառնում, որ այս ուսումնասիրությունները բավական երկար են տևել, և այժմ արդեն այն պահն էր, երբ նրանք սթափության կոչ են անում»,-ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/01/sahakyan/3199718?fbclid=IwAR3Zr5MV6W_JW4ES3CTGP7FVXPADjNa60g5blyhQeIRuhPfOhOU-UnOBn7s]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր