4087 դիտում
09:32 15-02-2017
Ուշագրավ մանրամասներ ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց համամասնական ընտրացուցակի առաջին տասը հոգու անունը, սակայն ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության մարտավարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։
Օրինակ՝ պարզեցինք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված է լինելու միայն երեք նախարար՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Իսկ ահա մյուս բոլոր նախարարները, նախնական տեղեկություններով չեն լինելու այնտեղ, մինչդեռ նրանցից Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը նաև կուսակցության ԳՄ անդամներ են։
Ավելին՝ ՀՀԿ ցուցակում չի լինի ոչ միայն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նաև նրա թիմի անդամները, թեև նրանք վերջերս մեծ շուքով անդամակցեցին ՀՀԿ-ին։ ՀՀԿ ցուցակում չի լինի ԳՄ անդամներից տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նաև ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ ՀՀԿ կանանցից ցուցակում չեն լինի ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը, նաև Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի սեփականատերը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3182 դիտում
16:12 02-06-2016
ՀՀԿ-ն Քուվեյթի դեսպան նշանակված Մանվել Բադեյանի փոխարեն ԱԺ չի բերի համամասնական ցուցակի որևէ պատգամավորի
4531 դիտում
18:21 14-02-2017
Հայտնի են «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին 3 անունները
4949 դիտում
14:50 16-02-2017
Արթուր Բաղդասարյանը հրապարակեց ՀՎԿ համամասնական ցուցակի առաջին 7 անձանց անունները
Այս բաժնից
1291 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»