211652_close_icon

Արարատում կադրային ջարդը շարունակվում է. «Ժողովուրդ»

views-count7375 դիտում article-date 10:40 15-02-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արամայիս Գրիգորյանի՝ ՀՀ Արարատի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախ՝ Ռուբիկ Աբրահամյանի ազատման օրը աշխատանքից ազատվեցին նաև նրա օգնականներ Սերգեյ Մուրադյանը և Նարեկ Գալստյանը։ Ապա՝ Գրիգորյանի մարզպետ նշանակվելու առաջին օրերին աշխատանքից ազատվեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը։ Սակայն սա դեռ ամենը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 7-ին աշխատանքից ազատվել է նաև ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը։ Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Խաչատրյանը աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն։ Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատրյանի ազատումը կապվում է Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի և Արամայիս Գրիգորյանի միջև ստեղծված հակամարտության հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր