2624 դիտում
15:43 20-04-2017
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը կվերացվի
Այսուհետև ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը: Կառավարությունն այսօր փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Հիմնավորման համաձայն՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում օտարերկրացիներին ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված են այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք օտարերկրացիները ներկայացնում են ՀՀ մուտք գործելու նպատակով (այդ թվում` պետական սահմանի անցման կետերում) վիզա ստանալու համար:
Այն դեպքում, երբ օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզա ստանում են պետական սահմանի անցման կետում, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին հիշյալ որոշմամբ սահմանվում է դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջ: Դիմում-հարցաթերթիկը լրացնելը պահանջում է տևական ժամանակ, ինչի արդյունքում ՀՀ պետական սահմանի անցման կետում առաջանում են կուտակումներ, հերթեր` առաջ բերելով անձանց դժգոհությունը: Մինչդեռ պրակտիկան ցույց է տվել, որ հարցաթերթիկում տվյալների մեծ մասը լրացնելու անհրաժեշտությունը կրում է ձևական բնույթ, քանի որ դրանք հաճախ լրացվում են սխալ, չեն ստուգվում և որևէ նպատակով չեն օգտագործվում:
Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող, ինչպես նաև տրամադրված մուտքի վիզայի ժամկետը ՀՀ տարածքում երկարաձգելու դեպքում դիմում- հարցաթերթիկի փոխարեն նախատեսել միայն դիմում լրացնելու պահանջ: Դիմումն իր մեջ պարունակելու է բացառապես անձի անուն ազգանունը, ինչպես նաև մուտքի համար անհրաժեշտ օրերի քանակը և անձի ստորագրությունը:
Դիմումի առկայությունը անհրաժեշտ է պատշաճ վարչարարություն իրականացնելու, մուտքի համար տրամադրվող օրերի քանակի վերաբերյալ անձի հստակ կամարտահայտությունը ամրագրելու համար: Նման դիմումը լրացնելը անձի համար որևէ բարդություն չի ներկայացնելու: Այս դեպքում նաև լուսանկար ներկայացնելու պահանջն է վերացվում՝ քանի որ անձը հաստատող փաստաթղթում արդեն իսկ առկա է օտարերկրացու լուսանակարը:
Նմանատիպ նյութեր
108354 դիտում
11:46 11-03-2015
«Օրենքով գող» Պզոն դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն՝ Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11607 դիտում
11:11 19-01-2017
Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը այսօր կվերացվի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
874 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
931 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին