211652_close_icon
views-count1487 դիտում article-date 14:30 16-02-2017

Փետրվարի 6-10-ը մայրաքաղաքի փողոցների ու բակերի 728 վնասված լուսատու փոխվել է նորերով

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 728 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 բակային տարածք: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր