13335 դիտում
16:48 16-02-2017
«Սանիթեք» ընկերությունն արձագանքել է սոցիալական ցանցում տարածված տեսանյութին
Այսօր՝ փետրվարի 16-ին, Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է «Գազել» մակնիշի ավտոմեքենային վազանց կատարող՝ «Սանիտեք» ընկերությանը պատկանող բեռնատարը:
Ըստ նախնական տեղեկության` «Գազել»-ը շտապօգնության մեքենա է: Արձագանքելով տեսանյութի շուրջ հանրային մեկնաբանություններին՝ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ GPS համակարգի միջոցով արդեն իսկ պարզվել է, թե որ աշխատակիցն է եղել ղեկին: Այս պահին աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունները ժամանակավորապես դադարեցվել են մինչև մասնագիտական փորձաքննությունը կպարզի` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում առկա է, թե ոչ:
«Սանիթեքի»` որպես հանրային ծառայություն մատուցող ընկերության հիմնական սկզբունքն է ցանկացած պարագայում շրջապատի հանդեպ ուշադիր և հոգատար լինելը, ինչպես նաև` հասարակությունում ընդունված բարոյական վարքականոնները պահպանելը:
Միաժամանակ «Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում նշել, որ ընկերության վարորդների կողմից բեռնատար մեքենաներն արագ վարելու դեպքեր գրանցվել են նաև նախկինում, և բոլոր դեպքերում համապատասխան քայլեր են ձեռնարկվել: Ի հավելումն, մի շարք բացատրական աշխատանքներ են տարվել և բոլոր աշխատակիցներին, այդ թվում` վարորդներին, ներկայացվել են աշխատանքային հիմնական սկզբունքները։ Կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ կիրառվել է նաև վարչական տույժ:
Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերության աշխատակիցների թիվն այս պահին շուրջ 1000 է։ Նրանք բոլորն ունեն բժշկական ապահովագրություն: Ընկերությունը քայլեր է ձեռնարկում աղբահանության ոլորտում աշխատելու մշակույթի հանդեպ հանրության վերաբերմունքը փոխելու և այս ոլորտում ավելի բարձր մասնագիտական
Նմանատիպ նյութեր
3778 դիտում
21:20 14-12-2019
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին
5122 դիտում
16:44 30-11-2016
Ձյան տեղումներին զուգահեռ «Սանիթեք» ընկերությունն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»