211652_close_icon
views-count3781 դիտում article-date 21:20 14-12-2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր