211652_close_icon
views-count1425 դիտում article-date 21:01 04-01-2023

Էրդողանը հասկացրել է վերջին անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով երկրի խորհրդարանում, խնդրել է բնակչության աջակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում։

«Մենք վերջին անգամ խնդրում ենք մեր ժողովրդի, հատկապես երիտասարդության աջակցությունը։ Ասելով «վերջին անգամ»՝ ի նկատի ունեմ 2023 թվականի ընտրությունները»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ Թուրքիայում վերջին տարիներին արձանագրված ռեկորդային գնաճը և ազգային արժույթի անկումը թուրք հասարակության դժգոհությունն է առաջացրել։ 2022-ի հոկտեմբերին Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը հայտնեց, որ ինֆլյացիան հասել է 24-ամյա առավելագույն ցուցանիշին՝ կազմելով 85.51 տոկոս։

Նմանատիպ նյութեր