Յանա Եգորյան. Թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ խնդիրներ ունեն
Ռիո-2016-ի խաղերի օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը ռուսական Экспресс-Газетa պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է սպորտում հակամարտող երկրների ներկայացուցիչների միջև թշնամանքին:
«Մենք այնպիսի միջավայրում ենք ապրում, որտեղ մարդիկ հոտի մտածելակերպով են առաջնորդվում: Ես գիտեմ դեպքեր, երբ երկու հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են միմյանց:
Դա հիմարություն է: Ամեն ինչ քաղաքական գործիչներն են վերևում որոշում, իսկ տուժում են հասարակ մարդիկ: Գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք սեփական կարծիքի իրավունք ունի:
Օրինակ, ես ազգությամբ հայ եմ: Այնպես է ստացվել, որ ես Ադրբեջանից շատ ընկերներ ունեմ: Ու ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ամենավերևներում ինչ որ խնդիրներ ունի: Ում հետ ցանկանամ, նրա հետ էլ ընկերություն կանեմ», ասել է Յանա Եգորյանը:
Յանա Եգորյանի ամբողջական հարցազրույցը` [url=http://www.eg.ru/daily/sports/62380/]այստեղ.[/url]