1906 դիտում
17:30 17-02-2017
Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի հետ շարունակում է մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
Այդ համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այսօր այցելել է վերոնշյալ վարչական շրջաններում բնակվող սիրիահայ ընտանիքներ և, նախապես ուսումնասիրած լինելով նրանց կարիքները, տրամադրել համապատասխան աջակցություն:
Հիշեցնենք, որ Սիրիայից Հայաստան ներգաղթյալների թիվը է շուրջ 22.000 է, որոնց մոտ 90-95%- ն ապրում է մայրաքաղաքում: Դեռևս 2012 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն ակտիվորեն զբաղվում է սիրիահայերի առաջնային կարիքների բավարարմամբ, սոցիալական աջակցությունների տրամադրմամբ, ինչպես նաև հասարակական կյանքում ներգրավվածությամբ: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերում ներգրավված են նաև մի շարք հասարակական կառույցներ:
Այսպիսով հնարավորություն է ընձեռվում տարեկան շուրջ 3-4 հազար կարիքավոր ընտանիքների ներառել սոցիալական տարբեր ծրագրերում: Ավելի քան 200 երեխա հաջողությամբ սովորում է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ արտադպրոցական տարիքի երեխաներն արտոնյալ հիմունքներով ընդունվում և անվճար հաճախում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ: Սիրիահայերն ակտիվորեն մասնակցում են նաև մշակութային տարբեր միջոցառումների՝ լիարժեք ինտեգրվելով մայրաքաղաքի հասարակական կյանքին:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
15:41 03-04-2017
Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը
1589 դիտում
12:24 25-09-2017
Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը
1159 դիտում
16:04 12-11-2023
Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը
Այս բաժնից
772 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
874 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
628 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին