1848 դիտում
15:41 03-04-2017
Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը
Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցուցաբերված աջակցության տվյալները։
Ըստ այդմ, տարատեսակ աջակցություններ են ստացել 235 կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: Եվս 26 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
Հարկ է նշել, որ արտահերթ հիմունքներով մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում 122 սիրիահայ երեխա, հանրակրթական ուսումնական հաստատություններում էլ սովորում է 498 երեխա: Բացի այդ, 32 սիրիահայ աշակերտ սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, նրանցից 5-ը՝ անվճար հիմունքներով:
Երևանի քաղաքապետարանի հատուկ ուշադրության կենտրոնում է նաև սիրիահայ ընտանիքների անվճար բուժօգնության և սպասարկման խնդիրը:
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
17:30 17-02-2017
Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը
1589 դիտում
12:24 25-09-2017
Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը
1159 դիտում
16:04 12-11-2023
Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին