211652_close_icon
views-count4468 դիտում article-date 11:26 18-02-2017

Իրանի միջուկային գործարքը վերանայման ենթակա չէ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային հարցով ստորագրված համապարփակ համաձայնագիրը կմնա ուժի մեջ, անկախ որևէ մեկի հայտարարությունից, հաղորդել է CNN հեռուստաալիքը։ «Ես կարծում եմ, որ բոլոը, ներառյալ ԱՄՆ-ի փորձագետները, գիտեն, որ դա եղել է բոլոր կողմերի համար լավագույն գործարքը, և ոչ միայն Իրանի, այլ նաև Միացյալ Նահանգների»,-շեշտել է Զարիֆը։ Նա հավելել է, որ գործարքը եղել է դիվանագիտության հաղթանակ՝ ստիպողականության դեմ, քանի որ ստիպողականությունն այլևս չի գործում։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը անվանել էր աղետ՝ Իսրայելի համար։

Նմանատիպ նյութեր