211652_close_icon
views-count3761 դիտում article-date 12:02 19-02-2017

Իրաքը հայտարարել է Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման օպերացիայի մեկնարկի մասին

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այս մասին հայտնել է ТАСС-ը: Վարչապետ Ալ-Աբադին հայտարարել է, որ իրենց խնդիրն առաջին հերթին «Իսլամական պետության» խմբավորման զինյալների ձեռքից խաղաղ բնակչությանն ու երեխաներին ազատելն է:  Նշենք, որ այս պահին ավելի քան 600 հազար խաղաղ բնակիչ դեռևս գտնվում է ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ:

Նմանատիպ նյութեր