5023 դիտում
16:10 16-07-2017
Բաղդադում ռազմական շքերթ է անցկացվել Մոսուլի ազատագրման կապակցությամբ
Իրաքի զինված ուժերը երեկ մայրաքաղաք Բաղդադում շքերթ են անցկացրել՝ տոնելու երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրումը: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.eurointegration.com.ua/rus/news/2017/07/16/7068586/]eurointegration[/url]-ը:
Բաղդադի հրապարակով անցել են Իրաքի բանակի զինվորները, հակաահաբեկչական ուժերի, շիաական ապստամբների ներկայացուցիչները:
Տոնական շքերթն անցկացվել է Մոսուլն ազատագրելու մասին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հայտարարությունից մեկ շաբաթ անց: Մոսուլի «լիակատար ազատագրումը» հայտարարելուց հետո, վարչապետը մեկշաբաթյա տոնակատարությունների սկիզբ ազդարարեց:
ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ Մոսուլն ազատագրելու համար Իրաքի բանակի գործողությունները շարունակվել են 9 ամիս:
Մոսուլը, հիշեցնենք, 2014-ի հունիսին գրավել էին «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները և այն հռչակել ԻՊ մայրաքաղաք:
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
22:10 22-06-2014
Ահաբեկիչները նոր բնակավայրեր են գրավել, շիաները ռազմական շքերթ են անցկացրել Բաղդադում
3710 դիտում
12:02 19-02-2017
Իրաքը հայտարարել է Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման օպերացիայի մեկնարկի մասին
Այս բաժնից
499 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
565 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1225 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով