7059 դիտում
21:38 19-02-2017
Հագուստի համար օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն
Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին։ Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր։
Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն։ Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների ու տղաների հագուստները, ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հանդերձներ։
Սպորտի զարգացմանը զուգընթաց՝ մարզիկներն սկսել են կրել տարբեր մարզահագուստներ։ Աշխատանքի բաժանման հետևանքով ստեղծվել են նաև մասնագիտական հագուստների զանազան ձևեր՝ բանվորական, հրշեջի, ոստիկանի, կրոնավորի և այլն։
Զարգացած երկրներում հագուստների ոճն ու ձևվածքը քիչ են տարբերվում միմյանցից։ Դա մասամբ պայմանավորված է տեխնոլոգիաների՝ աշխարհում տեղի ունեցող փոխանակությամբ։
Բացի այդ, խոշոր արդյունաբերողները, թեև հագուստի արտադրական ձեռնարկություններ ունեն տարբեր երկրներում, սակայն արտադրում են նույն ոճի հագուստներ։
Նմանատիպ նյութեր
1646 դիտում
23:00 28-03-2014
Բարդույթի կեղևը
Այս բաժնից
2782 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3280 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը