3325 դիտում
20:22 20-02-2017
Սիրիայում 4 ռուս զինվորական է զոհվել, վիրավորվել՝ ևս 2-ը
Սիրիայում մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի գործի դրման հետևանքով փետրվարի 16-ին 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: Այդ մասին այսօր հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է [url=http://www.interfax.ru/world/550680]interfax.ru[/url]-ն:
Հաղորդվում է, որ ևս երկու ռուս զինծառայող վիրավորվել է: Նրանք հոսպիտալացվել են:
Ռադիոկառավարմամբ պայթուցիկ սարքը գործի է դրվել Հոմս քաղաքի ճանապարհին, որով անցնում էր սիրիական կառավարական զորքի ավտոշարասյունը, որի կազմում ընթացել է նաև ռուս զինվորականներով մեքենան։
Հիշեցնենք, որ ռուսական ռազմական գործողությունները Սիրիայում սկսվել են 2015-ի սեպտեմբերի 30-ին: Այս ընթացքում զոհվել են ավելի քան երկու տասնյակ ռուս զինծառայողներ:
Նմանատիպ նյութեր
5255 դիտում
13:42 27-05-2018
Սիրիայում զինյալների հարձակման հետևանքով 4 ռուս զինվորական է զոհվել. կան նաև վիրավորներ
4880 դիտում
21:08 05-11-2016
Սիրիայում վիրավորվել են ռուս զինծառայողներ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
831 դիտում
17:20 04-09-2014
Ուկրաինայի արևելքում զոհվել է 837, վիրավորվել՝ 3044 ուկրաինացի զինվորական
Այս բաժնից
895 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել
955 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
760 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է